Մենք փնտրում ենք լուսանկարիչ

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է լուսանկարիչ՝ անհատական ֆոտոսեսիաների իրականացման համար (ֆոտոգիրք ստեղծելու նպատակով)

Կազմակերպություն. «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Աշխատանքի ձևաչափ. համագործակցություն ծրագրի թիմի և մասնակիցների հետ
Լուսանկարահանման
ժամկետը. 2026 թ․ ապրիլից-դեկտեմբեր
Մասնակիցների թիվը. մինչև 16 անձ
Դիմումների ընդունման վերջնաժամկետ.
Մայիսի 10

Աշխատանքի նկարագրություն

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է լուսանկարիչ, ով կիրականացնի անհատական ֆոտոսեսիաներ ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչների հետ։ Լուսանկարները նախատեսվում են օգտագործել ֆոտոգրքի պատրաստման համար։

Աշխատանքների շրջանակ

Լուսանկարիչը պետք է․

  • Կազմակերպի և իրականացնի անհատական ֆոտոսեսիաներ մասնակիցների հետ
  • Ապահովի յուրաքանչյուր մասնակցի հարգալից, անվտանգ և արժանապատիվ ներկայացում
  • Համագործակցի թիմի հետ՝ բովանդակային և էթիկական մոտեցումները պահպանելու համար
  • Կատարի լուսանկարների ընտրություն և մշակում
  • Հանձնի մինչև 100 բարձր որակի մշակված լուսանկար

 

Արդյունքներ

  • Մինչև 100 բարձր որակի մշակված լուսանկար
  • Անհատական պատմություններ արտացոլող պատկերներ
  • Տպագրության և հրապարակման համար պատրաստ ֆայլեր

Պահանջվող որակավորումներ

  • Մասնագիտական փորձ լուսանկարչության ոլորտում
  • Պորտֆոլիո՝ նախորդ աշխատանքների օրինակներով (ցանկալի է՝ portrait կամ սոցիալական թեմաներով)
  • Զգայուն թեմաների շուրջ էթիկական աշխատանքի կարողություն
  • Հարգալից և ներառական մոտեցում

 

Ինչպես դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել․

  • Ինքնակենսագրություն
  • Պորտֆոլիո (հղում կամ ֆայլ)
  • Կարճ մոտիվացիոն նամակ

Դիմումներն ուղարկել էլեկտրոնային փոստով՝
 rightsidengo@gmail.com

Նամակի վերնագրում նշելով․
«Լուսանկարիչ – անհատական ֆոտոսեսիա»

Վճարման պայմաններ

Վճարումը կկատարվի լուսանկարների ամբողջական հանձնումից հետո՝ համաձայն պայմանագրի։

07-05-2026
Կիսվել