
Աշխատանքի հայտարարություն/շահերի և ջատագովության մասնագետ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Շահերի պաշտպանության և ջատագովության մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Իրականացնել ադվոկացիոն աշխատանքներ, կազմակերպել և մասնակցել պետական և ոչ պետական մարմինների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների.
- Քարտեզագրել ջատագովության հարցերով հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա ներկայացուցչություններին, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին․
- Կազմակերպության աշխատակազմի հետ համատեղ մշակել ջատագովության ընդհանուր ռազմավարություն, ինչպես նաև ոլորտային ռազմավարական պլաններ․
- Կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մշակել ջատագովության առանցքային հարցերի շուրջ Կազմակերպության դիրքորոշումն արտահայտող պաշտոնական հայտարարություններ, փաստաթղթեր․
- Զարգացնել գործընկերների հետ կապերը և հաստատել կապեր հնարավոր գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ․
- Մշակել ՀԿ արտաքին և ներքին տարբեր ոլորտներին առնչվող քաղաքականության հետ կապված փաստաթղթեր․
- Մշակել դասընթացների անցկացման համար մոդուլներ և վարել դասընթացներ․
- Ըստ կարիքի՝ իրավական վերլուծությունների,զեկույցների կազմում և ներկայացում։
- Տրամադրել խորհրդատվություն Կազմակերպության ղեկավարին և աշխատակիցներին․
- Համագործակցություն թիմի հետ, աջակցություն կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը․
- Ըստ կարիքի՝ մասնակցություն և ներկայացչություն կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում․
- Ըստ կարիքի՝ աջակցություն կազմակերպության միջոցառումների կազմակերպմանը և Իրականացմանը․
- Հետևում և իրականացնում է Պատվիրատուի հանձնարարությունները՝ ծառայությունների պատշաճ և որակով, ներքին ընթացակարգերին համապատասխան իրականացման համար․
- Հետևում է պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը․
- Ըստ կարիքի՝ մասնակցություն աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին․
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում․
- Ըստ կարիքի՝ կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ ծառայության տեսակի հետ կապված այլ աշխատանքների իրականացում, և այլն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 4 տարվա փորձ,
- Ծրագրերի մշակման, խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծական հմտություններ,
- MC Office-ի իմացություն,
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Աշխատանքի պլանավորման հմտություններ,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հունիսի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Շահերի պաշտպանության և ջատագովության մասնագետ»:
13-05-2024