
Աշխատանքի հայտարարություն/ սոցիալական աշխատող

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Սոցիալական աշխատողի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:30-18:30
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Սոցիալական խորհրտադվության տրամադրում ԼԳԲՏԻՔ անձանց և նրանց ծնողներին,
- Ստեղծել շահառուների բազա, մշտական կապ պահպանել կազմակերպության և համայնքի ներկայացուցիչների միջև,
- Կատարել տնայցեր՝ գնահատելու ԼԳԲՏԻՔ անձանց սոցիալական, տնտեսական վիճակը, դիտարկել ներընտանեկան հարաբերությունները և դրա հիման վրա իրականացնել կարիքների գնահատում,
- Հանդիպումներ կազմակերպել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ելնելով ԼԳԲՏԻՔ անձանց կարիքներից,
- Կազմել ամսական և տարեկան հաշվետվություններ,
- Մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին,
- Շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
- Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ,
- Մասնակցություն սոցիալական ծրագրերի մշակմանը՝ հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները
- Մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
- Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան). գերադասելի է՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ,
- Սոցիալական աշխատանքի վերաբերյալ տեսական գիտելիքներ՝ դրանք գործնականում կիրառելու ունակությամբ,
- Խնդիրները ձևակերպելու, լուծելու և դժվարին իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն,
- Դժվարին իրավիճակում գտնվող ԼԳԲՏԻՔ անձանց հետ հաղորդակցվելու և աշխատելու գերազանց ունակություններ,
- Հեռախոսավարության և գրասենյակային ընդունված և կիրառվող էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- MC Office-ի իմացություն,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական աշխատող»:
10-11-2023