Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

Թեմա՝ Rise & Resonate: Influencers’ Camp
Կոդ՝ RSOR–2025/05/01

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց ներկայացնել գնային առաջարկ՝ «Rise & Resonate: Influencers’ Camp» ճամբարը կազմակերպելու համար։

Ծրագիրն իրականացվում է OutRight International կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և միտված է համայնքի ազդեցիկ ձայների հզորացմանը՝ ԼԳԲՏԻՔ պատմության, փոխհատման (intersectionality) և պատմասացության միջոցով։ Մասնակիցները ձեռք կբերեն թվային բովանդակության ստեղծման հմտություններ՝ փորձագետների առաջնորդությամբ։

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ուղարկվեն էլ․ փոստով rightsidengo@gmail.com հասցեին՝ թեմայի դաշտում նշելով RSOR–2025/05/01։

28-04-2025
Կիսվել