Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ թափուր հաստիքի մրցույթ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է դիմելու Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետի (կես դրույք) հաստիքի համար։

Մենք փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, որը կօգնի բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը, ամրապնդել հանրային կապերը և ապահովել կազմակերպության գործունեության արդյունավետ հաղորդակցությունը։ Եթե սիրում եք  ստեղծել ազդեցիկ բովանդակություն, աշխատել թվային հարթակների հետ և ցանկանում եք ձեր մասնագիտական փորձը ներդնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ապա սպասում ենք ձեր դիմումին։

Հիմնական պարտականությունները

  • Մշակել և իրականացնել կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցման աշխատանքները։
  • Կառավարել և պարբերաբար թարմացնել կազմակերպության պաշտոնական կայքը։
  • Վարել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, YouTube և այլ հարթակներ)։
  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի բովանդակության պլան։
  • Ստեղծել գրավոր, տեսողական և վիդեո բովանդակություն՝ նորություններ, հոդվածներ, հայտարարություններ, հարցազրույցներ, հաջողության և ազդեցության պատմություններ։
  • Ստեղծել սոցիալական մեդիայի հրապարակումներ, ինֆոգրաֆիկաներ, բաններներ, շնորհանդեսներ և այլ հաղորդակցման նյութեր  դիզայներական գործիքների միջոցով։
  • Նկարահանել, մոնտաժել և հրապարակել Reels, կարճ տեսանյութեր և այլ թվային բովանդակություն։
  • Լուսաբանել կազմակերպության միջոցառումները, ծրագրերը, հանդիպումները և հանրային նախաձեռնությունները։
  • Պատրաստել մամուլի հաղորդագրություններ, պաշտոնական հայտարարություններ, տեղեկատվական նյութեր և այլ հաղորդակցման բովանդակություն։
  • Համագործակցել լրատվամիջոցների, գործընկեր կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
  • Աջակցել հանրային իրազեկման և շահերի պաշտպանության արշավների հաղորդակցման աշխատանքներին։
  • Հետևել կայքի և սոցիալական մեդիայի ցուցանիշներին, վերլուծել արդյունքները և առաջարկել բարելավման լուծումներ։
  • Ապահովել կազմակերպության բրենդային ոճի և հաղորդակցման սկզբունքների հետևողական կիրառումը բոլոր հարթակներում։
  • Կատարել պաշտոնին առնչվող այլ հանձնարարություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն հանրային կապերի, հաղորդակցման, լրագրության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցման կամ թվային մարքեթինգի ոլորտում։
  • Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
  • Անգլերեն լեզվի լավ կամ գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
  • Սոցիալական մեդիայի հարթակների և դրանց կառավարման գործիքների լավ իմացություն։
  • Գրաֆիկական ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։
  • Կարճ տեսանյութերի նկարահանման և մոնտաժի փորձ։
  • WordPress կամ այլ բովանդակության կառավարման համակարգերի (CMS) հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ժամանակի արդյունավետ կառավարում և թիմում աշխատելու կարողություն։

Առավելություն կհամարվի

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում կամ մարդու իրավունքների ոլորտում աշխատանքի փորձը։
  • Հաղորդակցման ռազմավարությունների, հանրային իրազեկման արշավների կամ թվային հաղորդակցության ոլորտում աշխատանքի փորձը։
  • Meta Business Suite, Google Analytics, WordPress և այլ թվային գործիքների հետ աշխատելու փորձը։
  • Լուսանկարահանման, տեսանկարահանման և տեսանյութերի մոնտաժի լրացուցիչ հմտությունները։
  • «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի առաքելությանը և գործունեության ուղղություններին համապատասխան՝ հավասար որակավորումների և մասնագիտական փորձի դեպքում առավելությունը կտրվի ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամ թեկնածուներին։

Մենք առաջարկում ենք

  •  
  • Կես դրույքով աշխատանք՝ ճկուն աշխատանքային գրաֆիկով։
  • Արժեքահեն, ներառական և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի, վերապատրաստումների և շարունակական զարգացման հնարավորություններ։
  • Մասնակցություն մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության խթանման կարևոր նախաձեռնություններին։
  • Մասնակցության հնարավորություն միջազգային սեմինարների, կոնֆերանսների, վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի և այլ մասնագիտական միջոցառումների՝ ծրագրային հնարավորությունների առկայության դեպքում։
  • Ծառայության մատուցման պայմանագրի դեպքում՝ տարեկան 20–21 աշխատանքային օր վճարովի արձակուրդ։
  • Տարեկան 1–2 անգամ թիմային վերականգնման, թիմային զարգացման և ռազմավարական պլանավորման միջոցառումների մասնակցության հնարավորություն։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել՝

  • ինքնակենսագրական (CV),
  • մոտիվացիոն նամակ,
  • պորտֆոլիո կամ նախորդ աշխատանքների հղումներ (առկայության դեպքում)։

rightsidengo@gmail.com

Նամակի թեմայում նշեք՝ «Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20-ը ներառյալ։

Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։

08-07-2026
Կիսվել