Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ թափուր հաստիքի մրցույթ
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է դիմելու Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետի (կես դրույք) հաստիքի համար։
Մենք փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, որը կօգնի բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը, ամրապնդել հանրային կապերը և ապահովել կազմակերպության գործունեության արդյունավետ հաղորդակցությունը։ Եթե սիրում եք ստեղծել ազդեցիկ բովանդակություն, աշխատել թվային հարթակների հետ և ցանկանում եք ձեր մասնագիտական փորձը ներդնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ապա սպասում ենք ձեր դիմումին։
Հիմնական պարտականությունները
- Մշակել և իրականացնել կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցման աշխատանքները։
- Կառավարել և պարբերաբար թարմացնել կազմակերպության պաշտոնական կայքը։
- Վարել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, YouTube և այլ հարթակներ)։
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի բովանդակության պլան։
- Ստեղծել գրավոր, տեսողական և վիդեո բովանդակություն՝ նորություններ, հոդվածներ, հայտարարություններ, հարցազրույցներ, հաջողության և ազդեցության պատմություններ։
- Ստեղծել սոցիալական մեդիայի հրապարակումներ, ինֆոգրաֆիկաներ, բաններներ, շնորհանդեսներ և այլ հաղորդակցման նյութեր դիզայներական գործիքների միջոցով։
- Նկարահանել, մոնտաժել և հրապարակել Reels, կարճ տեսանյութեր և այլ թվային բովանդակություն։
- Լուսաբանել կազմակերպության միջոցառումները, ծրագրերը, հանդիպումները և հանրային նախաձեռնությունները։
- Պատրաստել մամուլի հաղորդագրություններ, պաշտոնական հայտարարություններ, տեղեկատվական նյութեր և այլ հաղորդակցման բովանդակություն։
- Համագործակցել լրատվամիջոցների, գործընկեր կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
- Աջակցել հանրային իրազեկման և շահերի պաշտպանության արշավների հաղորդակցման աշխատանքներին։
- Հետևել կայքի և սոցիալական մեդիայի ցուցանիշներին, վերլուծել արդյունքները և առաջարկել բարելավման լուծումներ։
- Ապահովել կազմակերպության բրենդային ոճի և հաղորդակցման սկզբունքների հետևողական կիրառումը բոլոր հարթակներում։
- Կատարել պաշտոնին առնչվող այլ հանձնարարություններ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հանրային կապերի, հաղորդակցման, լրագրության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցման կամ թվային մարքեթինգի ոլորտում։
- Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
- Անգլերեն լեզվի լավ կամ գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
- Սոցիալական մեդիայի հարթակների և դրանց կառավարման գործիքների լավ իմացություն։
- Գրաֆիկական ծրագրերի հետ աշխատելու հմտություններ։
- Կարճ տեսանյութերի նկարահանման և մոնտաժի փորձ։
- WordPress կամ այլ բովանդակության կառավարման համակարգերի (CMS) հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- Ստեղծագործ մտածողություն, նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ժամանակի արդյունավետ կառավարում և թիմում աշխատելու կարողություն։
Առավելություն կհամարվի
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում կամ մարդու իրավունքների ոլորտում աշխատանքի փորձը։
- Հաղորդակցման ռազմավարությունների, հանրային իրազեկման արշավների կամ թվային հաղորդակցության ոլորտում աշխատանքի փորձը։
- Meta Business Suite, Google Analytics, WordPress և այլ թվային գործիքների հետ աշխատելու փորձը։
- Լուսանկարահանման, տեսանկարահանման և տեսանյութերի մոնտաժի լրացուցիչ հմտությունները։
- «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի առաքելությանը և գործունեության ուղղություններին համապատասխան՝ հավասար որակավորումների և մասնագիտական փորձի դեպքում առավելությունը կտրվի ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամ թեկնածուներին։
Մենք առաջարկում ենք
- Կես դրույքով աշխատանք՝ ճկուն աշխատանքային գրաֆիկով։
- Արժեքահեն, ներառական և աջակցող աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի, վերապատրաստումների և շարունակական զարգացման հնարավորություններ։
- Մասնակցություն մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության խթանման կարևոր նախաձեռնություններին։
- Մասնակցության հնարավորություն միջազգային սեմինարների, կոնֆերանսների, վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի և այլ մասնագիտական միջոցառումների՝ ծրագրային հնարավորությունների առկայության դեպքում։
- Ծառայության մատուցման պայմանագրի դեպքում՝ տարեկան 20–21 աշխատանքային օր վճարովի արձակուրդ։
- Տարեկան 1–2 անգամ թիմային վերականգնման, թիմային զարգացման և ռազմավարական պլանավորման միջոցառումների մասնակցության հնարավորություն։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել՝
- ինքնակենսագրական (CV),
- մոտիվացիոն նամակ,
- պորտֆոլիո կամ նախորդ աշխատանքների հղումներ (առկայության դեպքում)։
Նամակի թեմայում նշեք՝ «Հանրային կապերի և հաղորդակցման մասնագետ»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ օգոստոսի 20-ը ներառյալ։
Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։
08-07-2026