ՀՐԱՎԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է որակավորված և փորձառու մասնագետների՝ կազմակերպության կարողությունների զարգացման և ներքին կառավարման գործընթացների բարելավման նպատակով իրականացվող երկու խորհրդատվական աշխատանքների համար։

1. Մշտադիտարկման, գնահատման և ուսումնառության (MEL) փորձագետ

Ընտրված փորձագետը պետք է մշակի և անցկացնի գործնական աշխատաժողով՝ ներառելով հետևյալ թեմաները՝ մշտադիտարկման և գնահատման ցուցանիշներ, տվյալների հավաքագրման մեթոդներ, ազդեցության գնահատում, կազմակերպական ուսումնառություն և փաստերի վրա հիմնված որոշումների կայացում։

Ակնկալվող արդյունք՝ կազմակերպության մշտադիտարկման, գնահատման և ուսումնառության (MEL) համակարգի մշակում։

2. Աշխատակիցների կատարողականի գնահատման (HR Performance Appraisal) փորձագետ

Ընտրված փորձագետը պետք է մշակի և անցկացնի գործնական աշխատաժողով՝ ուղղված աշխատակիցների կատարողականի գնահատման կառուցակարգված համակարգի ներդրման նախապատրաստմանը։

Աշխատաժողովը պետք է ներառի կատարողականի նպատակների սահմանումը, գնահատման ընթացակարգերը, մասնագիտական զարգացման պլանավորումը և հետադարձ կապի տրամադրման մեխանիզմները։

Ակնկալվող արդյունք՝ կազմակերպության աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի մշակում։

Պահանջվող որակավորումներ

  • Համապատասխան ոլորտում մասնագիտական գիտելիքներ և փորձ։

  • Կազմակերպական կարողությունների զարգացման և աշխատաժողովների անցկացման հաստատված փորձ։

  • ԼԳԲՏԻՔ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ։

  • Վերլուծական, հաղորդակցման և աշխատաժողովների վարման բարձր հմտություններ։

Դիմելու կարգը

Հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք ուղարկել իրենց թարմացված ինքնակենսագրականը (CV)՝ հստակ նշելով, թե որ փորձագիտական աշխատանքի համար են դիմում։

Էլեկտրոնային հասցե՝ rightsidengo@gmail.com

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի նոյեմբերի 15-ը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խրախուսում է որակավորված մասնագետների մասնակցությունը, որոնք պատրաստակամ են իրենց մասնագիտական փորձով աջակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարման գործընթացների կատարելագործմանը։

11-10-2026
Կիսվել