ՀՐԱՎԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է որակավորված և փորձառու մասնագետների՝ կազմակերպության կարողությունների զարգացման և ներքին կառավարման գործընթացների բարելավման նպատակով իրականացվող երկու խորհրդատվական աշխատանքների համար։
1. Մշտադիտարկման, գնահատման և ուսումնառության (MEL) փորձագետ
Ընտրված փորձագետը պետք է մշակի և անցկացնի գործնական աշխատաժողով՝ ներառելով հետևյալ թեմաները՝ մշտադիտարկման և գնահատման ցուցանիշներ, տվյալների հավաքագրման մեթոդներ, ազդեցության գնահատում, կազմակերպական ուսումնառություն և փաստերի վրա հիմնված որոշումների կայացում։
Ակնկալվող արդյունք՝ կազմակերպության մշտադիտարկման, գնահատման և ուսումնառության (MEL) համակարգի մշակում։
2. Աշխատակիցների կատարողականի գնահատման (HR Performance Appraisal) փորձագետ
Ընտրված փորձագետը պետք է մշակի և անցկացնի գործնական աշխատաժողով՝ ուղղված աշխատակիցների կատարողականի գնահատման կառուցակարգված համակարգի ներդրման նախապատրաստմանը։
Աշխատաժողովը պետք է ներառի կատարողականի նպատակների սահմանումը, գնահատման ընթացակարգերը, մասնագիտական զարգացման պլանավորումը և հետադարձ կապի տրամադրման մեխանիզմները։
Ակնկալվող արդյունք՝ կազմակերպության աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի մշակում։
Պահանջվող որակավորումներ
-
Համապատասխան ոլորտում մասնագիտական գիտելիքներ և փորձ։
-
Կազմակերպական կարողությունների զարգացման և աշխատաժողովների անցկացման հաստատված փորձ։
-
ԼԳԲՏԻՔ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ։
-
Վերլուծական, հաղորդակցման և աշխատաժողովների վարման բարձր հմտություններ։
Դիմելու կարգը
Հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք ուղարկել իրենց թարմացված ինքնակենսագրականը (CV)՝ հստակ նշելով, թե որ փորձագիտական աշխատանքի համար են դիմում։
Էլեկտրոնային հասցե՝ rightsidengo@gmail.com
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի նոյեմբերի 15-ը։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն խրախուսում է որակավորված մասնագետների մասնակցությունը, որոնք պատրաստակամ են իրենց մասնագիտական փորձով աջակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարման գործընթացների կատարելագործմանը։