
Հոգեբանական աջակցություն տրանսգենդեր ԼԳՊՏԻՔ անձանց և նրանց ընտանիքի անդամներին․ ամփոփ տվյալներ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կարևորելով Տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց մտավոր և հոգեկան առողջությունը, միևնույն ժամանակ ձգտելով նվազեցնել խարանը և խտրականությունը նրանց նկատմամբ ու ապահովվել անդորրը համայնքի անդամների ընտանիքում, մեկ տարվա ընթացում հոգեբանական աջակցություն է տրամադրել շուրջ 259 անձանց, որոնցից.
- 42-ը դիմել են ընտանիքում բռնության ենթարկվելու պատճառով։
- 9-ը դիմել են զուգընկերոջ կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու պատճառով։
- 32 անձ դիմել է գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության հետ կապված խնդրով։
- 4-ը դիմել են վատ սովորությունների վերացման խնդրով։
- 21 տրանսսեքսուալ անձ դիմել է հորմոնաթերապիայի արդյունքում առաջացած մի շարք խնիրների լուծման համար։
- 23 սեքս աշխատողներ դիմել են հաճախորդների կողմից պարբերաբար բռնության, նվաստացումների, խարանի և խտրականության ենթարկվելու պատճառով։
- 13 ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքի անդամներ դիմել են ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, իրենց երեխաների և ընտանիքի այլ անդամների հետ խնդիրները հարթելու խնդրով։
- Կազմակերպության 7 աշխատակիցները և խորհրդի 5 անդամները դիմել են մասնագիտական այրումը կանխարգելելու և վերականգնվելու խնդրով։
- 15 անձ դիմել է միջանձնային հարաբերություններում խնդիրները կարգավորելու, հաղորդակցման դժվարությունները հաղթահարելու խնդրով։
- 11 անձիք դիմել է կարիերայի կառուցման, մասնագիտական կողմնորոշման խնդրով։
- 7 անձ դիմել է ինքնագնահատականի բարձրացման, անվստահության, թերարժեքության բարդույթների հաղթահարման խնդրով:
- 42 անձ դիմել է տագնապ, վախ, ֆոբիա հաղթահարելու խնդրով:
- 7 անձ դիմել է մինչամուսանական խնդիրների լուծման համար:
- 11 անձ դիմել է աշխատանքային սթրեսի հաղթահարման խնդրով:
- 15 անձ դիմել է տարիքային ճգնաժամերի հաղթահարման խնդրով:
Ներկայումս հոգեբանական աջակցության ծրագրի ֆինանսավորումն ավարտվել է, սակայն հույս ունենք, որ այն կկրի շարունակական բնույթ և մեր շահառուներին հնարավորություն կտա բարելավել իրենց կյանքի որակը՝ հետզհետե տեսանելի փոփոխություններ մտցնելով իրենց որոշումներում և վարքի դրսևորումներում:
Սեպտեմբերի 13, 2021 Հայաստան Երևան
23-09-2021