Տրանսգենդեր տղամարդու դատավարության նոր մանրամասները

Կ․Ա․-ն, ով հանդիսանում է տրանսգենդեր տղամարդ, դիմել էր ՔԿԱԳ մարմին անձնագրային սեռը արականից իգական փոխելու նպատակով։

ՔԿԱԳ մարմինը ներկա օրենսդրության պայմաններում հարկադրում է անձին դիմելու սեռափոխության վիրահատության, որի պարագայում միայն հնարավոր է համարում սեռի փոփոխության գրանցումը, ինչը չի բխում ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածից, ըստ որի մարդը բարձրագույն արժեք է։ 

Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Այն նաև հարկադրում է անձին դիմելու անդառնալի վիրահատական միջամտության, ինչը նույնպես արգելված է ՀՀ օրենսդրությամբ և արձանագրված է Եվրոպական դատարանի մի շարք վճիռներով։

Ինչպես նաև ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

Այսինքն, տվյալ դեպքում, անձին բժշկական միջամտության հարկադրելը՝ քաղաքացիական կացության ակտում ուղղում կատարելու համար, միջամտություն է մարդու անձնական կյանքին, նրա ֆիզիկական և հոգևոր անվտանգությանը և անձեռնմխելիությանը։

Նման պայմաններում, մեր կողմից ներկայացվել է հայց վարչական դատարանում, ընդդեմ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնի, բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջով, այն է՝ կատարել սեռի փոփոխության գրանցում առանց սեռափոխության վիրահատության բժշկական փաստաթուղթ ներկայացնելու:

Առաջին դատական նիստը նշանակված էր 2019 թ․ հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել է, քանի որ դատարանը պահանջել է որպես ապացույց ներկայացնել հայցադիմումում նշված Եվրոպական դատարանի վճիռը հայերեն լեզվով։

Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ սոց ցանցերում և մեր պաշտոնական կայքում։

10-10-2019
Կիսվել