
Իրավունքի Կողմ ՀԿ-ի իրավաբանական բաժնում առկա գործերի վերաբերյալ 2024թ-ի ապրիլ ամսվա ամփոփագիր

2024 թվականի ապրիլ ամսին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից տրամադրվել է խորհրդատվություն 53 Տրանս ԼԳԲԻՔ, սեք ս աշխատող անհատների, նրանց ընտանիքի անդամների և համակիրների։ Իրավաբանական խորհրդատվությունները վերաբերել են հետևյալ ոլորտներին՝
- ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակի ստացում,
- ՀՀ-ում փախստականի կարգավիճակի ստացում,
- պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման ստացմանը,
- անձնագրի փոփոխմանը,
- բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերություններ,
- անձի սեռական անձեռնմխելության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ,
- ընտանեկան բռնություններ/զուգընկերոջ կողմից բռնության սպառնալիքներ,
- ոստիկանությունում անձի գույքի ապօրինի պահում,
- ընտանեկան հարաբերություններ/երեխաների խնամակալություն,
- վարչական իրավախախտումներ, տուգանքների բողոքարկում,
- գործերի ընթացքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում,
- քրեական գործով՝ տուժողի, մեղադրյալի իրավունքներին վերաբերող հարցեր, իրավապահ մարմինների իրավունքներ և պարտականություններ,
- իրավական այլ հարցեր։
2024թ-ի ապրիլ ամսին կազմակերպություն ստացվել է նոր 13 դիմում։ Կազմակերպության փաստաբանը երկու նոր քրեական գործով ներգրավվել է որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ։
Բացի այդ, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանների կողմից ապահովվել է կազմակերպությունում առկա գործերի ընթացիկ սպասարկումը, մասնավորապես՝ փաստաբանները մասնակցել են 4 դատական նիստի, 3 քննչական գործողությունների, ապահովել են կազմակերպության շահառուների ներկայացուցչությունը նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, ՀԿԱԾ վարույթում։
Մեկ քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։