«Իրավունքի Կողմ» իրավապաշտման ՀԿ-ն, «Հավասարության հնաևավորություն» մարդասիրական ՀԿ-ն և «Ֆոր ֆեմ/4 ֆեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ-ն կնքեցին համագործակցության կոնսորցիում

Հայաստանում կանայք դեռևս մնում են դժվարին իրավիճակում մի շարք պատճառներով՝ հայրիշխան ընտանիքի ավանդական ընկալումը, գենդերային հիմքով խտրականությունը աշխատաշուկայում, որը սրում է կանանց առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակը, աղքատությունը և գործազրկությունը:

Աշխատանքաշուկայում խտրականության խնդիրը առավել տեսանելի է, երբ խոսքը վերաբերում է փոքրամասնություն կազմող կանանց, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող կանայք, տրանս կանայք և փախստական կանայք: Պետական և ոչ պետական տվյալները ցույց են տալիս, որ այս համայնքները մարգինալացված են, չունեն հմտություններ և ինքնավստահություն, որն էլ հասարակական և մշակութային կարծրատիպերի արդյունք է:

Իրականում փախստական, տրանս կանայք և հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են բազմակի խտրականությունների իրենց սեռի և գենդերային ինքնության, ֆիզիկական կարողությունների և իրավական կարգավիճակի պատճառով:

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մի կողմից, «Հավասարության հնարավորություն» մարդասիրական հասարակական կազմակերպությունը մյուս կողմից, «Ֆոր Ֆեմ/4 Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որպես երրորդ կողմ 2018թ.-ի հոկտեմբերի 22-ին կնքեցին համագործակցության պայմանագիր Կոնսորցիում խտրականության և բռնության ենթարկվող տրանսգենդեր, փախստական և հաշմանդամություն ունեցող կանանց շահերի պաշտպանության և իրազեկման միասնական նոր ծրագիր իրականացնելու նպատակով։

Կողմերը Կոնսորցիումի մեջ ներդնում են իրենց մասնագիտական գիտելիքները, հմտությունները միավորելու կանանց 3 խոցելի խմբերին՝ նրանց օժանդակելով ձեռք բերել աշխատաշուկա մուտք գործելու, խտրականությունից զերծ մնալու և պաշտպանվելու հմտություններ միաժամանակ կոտրելով հասարակության կողմից ձևավորած կարծրատիպերը տրանս, փախստական և հաշմանդամություն ունեցող կանանց մասին սոցիալական իրազեկող արշավների միջոցով։

Դեկտեմբերի 5. 2018 Հայաստան Երևան
 

05-12-2018
Կիսվել