Մեր 4-րդ տարեդարձը

Սույն թվականի hունվարի 25-ին տեղի ունեցավ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության 4-րդ տարեդարձը:

Արդեն 4 տարի է, ինչ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել հասնել տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների բարօրությանը, պաշտպանվածությանն, ու հավասարությանը՝ կատարելով իրավական փոփոխություններ, համագործակցելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային տարածքում տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչների հետ միասին նաև ներկա էին «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ներկայացուցիչներ՝ Ծրագրերի ղեկավար Ալեքսանդրա Կիրբին և Դրամաշնորհների օգնական Եվգենիա Ստուպաչը:

Կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը բացման խոսքում նշեց. «Ցավոք, Հայաստանում դեռ տրանսգենդեր անձիnք ամեն օր բախվում են խտրականության, խարանի և բռնության կյանքի բոլոր ոլորտներում իրենց գենդերային ինքնության և ինքնաարտահայտման հիմքով:

Հավատացած եմ, որ հեղափոխության և ժողովրդավարության ուղին ընտրած պետությունում տեղ չի կարող գտնել բռնությունը, խարանն ու խտրականությունը։ Միասին մենք կարող ենք բարելավել ժողովրդավարությունն ու տարածել հավասարությունը Հայաստանի Հանրապետությունում»:

Ներկա հյուրերը նույնպես կիսվեցին իրենց բարեմաղթանքներով և ջերմ խոսքերով` ասելով, որ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի Հանրապետությունում ապրող տրանսգենդեր անձանց կյանքում:

Արդեն չորս տարի է, ինչ կազմակերպության գործունեության շնորհիվ տրանսգենդեր անձանց կյանքը զգալիորեն բարելավվել է:

Կազմակերպության համառ աշխատանքների շնորհիվ, մենք կարող ենք հեշտությամբ կատարել անվանափոխություն: Կար ու ձևի և դիմահարդարման դասընթացների շնորհիվ շատ տրանսգենդեր անձիnք ձեռք են բերել հմտություններ և կարող են գտնել աշխատանք:

Բոլորս պետք է պաշտպանենք մեր իրավունքները և օգնենք կազմակերպությանը կատարել էլ ավելի մեծ բարեփոխումներ տրանսգենդեր մարդկանց համար»։


«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լինելով Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին և միակ գործող տրանսգենդեր համայնքահեն կազմակերպությունը, կարևորում է տրանսգենդեր անձանց իրավական պաշտպանվածությունն ու անվտանգությունը, և նոր սկսված տարում շարունակելու է բարելավել տրամադրված ծառայությունների որակը և ավելացնել դրանց թիվը, ինչպես նաև աջակցել տրանսգենդեր անձանց լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները։

 

25-01-2018
Կիսվել