
Տրանս կազմակերպությունների դիմակայունության ամրապնդում
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները․
- Ճգնաժամերին նախապատրաստման և դիմակայունության ամրապնդման վերաբերյալ դասընթաց կազմակերպված տարածաշրջանի 6 երկրների տրանս ակտիվիստների համար։
- «Գենդերի ճանաչումը՝ որպես մարդու իրավունք. գենդերի իրավական ճանաչման իրավիճակը Հայաստանում և հարևան երկրներում» խորագրով համապարփակ հետազոտական զեկույցի մշակում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
- Տարածաշրջանային հանդիպում կազմակերպված տարածաշրջանի 6 երկրների տրանս ակտիվիստների համար տրանս անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
- Փոքր դրամաշնորհների տրամադրում դասընթացներին ներգրավված տրանս ակտիվիստներին՝ իրականացնելու ազգային մակարդակով ադվոկացիոն ծրագրեր։
- Սոցիալական տեսահոլովակի պատրաստում, որտեղ ներկայացված են տրանս անձանց խնդիրները և անձնական պատմությունները։
- «Ինչպես սեռի նշումը փոփոխելու գործընթացները դարձնել առավել իրավահեն եվ անվտանգ տրանս անձանց համար» խորագրով քաղաքականության փաստաթղթի մշակում և շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ՝ ներկայացնելու մեր առաջարկները՝ հիմնված քաղաքականության փաստաթղթի վրա։
Տևողությունը՝
396 օր
Սկիզբ՝
2024-03-01
Ավարտ՝
2025-03-31
Կարգավիճակ՝
Ավարտված
Այս ծրագրի նպատակն է ամրապնդել տրանս անձանց իրավունքների առաջմղման գործում ներգրավված 15 տրանս կազմակերպությունների դիմակայունությունը ճգնաժամերի ընթացքում, ինչպես նաև զարգացնել նրանց կարողությունները՝ տարածաշրջանում գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ ջատագովություն իրականացնելու համար։