Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSWPR28/10/25-1
«Զորակոչիկներին աջակցություն ցուցաբերելու համար կամավորների ակադեմիա» ծրագիր
Կազմակերպիչ․ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Միջոցառման տևողությունը․ 5 օր
Մասնակիցների թիվը․ 22
Ծառայությունների ծավալը
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հրավիրում է շահագրգիռ ծառայություն մատուցողներին ներկայացնել գնային առաջարկներ՝ «Զորակոչիկներին աջակցություն ցուցաբերելու համար կամավորների ակադեմիա» միջոցառման կազմակերպման և սպասարկման համար։
Առաջարկվող ծառայությունները ներառում են․
- Հյուրանոցային ծառայություններ՝ 22 անձանց համար, բնակեցում 5 գիշեր, ներառյալ նախաճաշ,
- Դահլիճ՝ լիարժեք հագեցած՝ 22 մասնակիցների համար միջոցառման բոլոր օրերին,
- Սնունդ՝ ամբողջական սնունդ (ճաշ, ընթրիք) և սրճադադարներ բոլոր օրերին,
- Փոխադրում՝ երկկողմանի փոխադրում 22 անձանց համար,
Ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝
rightsidengo@gmail.com հասցեին՝
վերնագրի դաշտում նշելով․
«Գնային առաջարկ – Զորակոչիկներին աջակցություն կամավորների ակադեմիա 2025»
Ներկայացման վերջնաժամկետ․ 2025 թ. նոյեմբերի 14, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)։
Ժամկետանց ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմողը պետք է․
- ունենա առնվազն 5 տարվա փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում (տեղական, տարածաշրջանային մակարդակով),
- ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ ձևաչափով գրանցված կազմակերպություն),
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և կարողություն՝ ապահովելու բազմաբնույթ լոգիստիկ ծառայությունների որակյալ իրականացում,
- առաջնորդվի հավասարության և մարդու իրավունքների սկզբունքներով,
- չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ։
Կոնտակտային տվյալներ
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել՝
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com