«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հրավիրում է ներկայացնելու տպագրական ծառայությունների գնային առաջարկներ RSIWP14/11/2026

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է տպագրական կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկներ՝ երկու առանձին հրատարակությունների տպագրության համար։

Կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Ծառայության տեսակը՝ Գրքերի տպագրություն և կազմարարական աշխատանքներ

Աշխատանքի նկարագրություն

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն նախատեսում է տպագրել երկու առանձին հրատարակություն և փնտրում է տպագրական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ աշխատանքների որակյալ իրականացումն ապահովելու նպատակով։

Տպագրության նախնական տեխնիկական բնութագրեր

Հրատարակություն 1

  • Էջերի քանակ՝ մոտ 100 էջ
  • Տպաքանակ՝ 50–70 օրինակ

Հրատարակություն 2

  • Էջերի քանակ՝ մոտ 100 էջ
  • Տպաքանակ՝ 50–70 օրինակ

Թղթի որակը, հաստությունը, գրքերի չափսերը, կազմի տեսակը և տպագրության մյուս տեխնիկական առանձնահատկությունները կհամաձայնեցվեն ընտրված տպագրական կազմակերպության հետ՝ հաշվի առնելով տպագրության որակն ու նախատեսված բյուջեն։

Պահանջներ

Տպագրական կազմակերպությունը պետք է՝

  • Ապահովի տպագրության և կազմարարական աշխատանքների բարձր որակ։
  • Ունենա գրքերի կամ նմանատիպ հրատարակությունների տպագրության փորձ։
  • Պահպանի տրամադրված նյութերի գաղտնիությունը։
  • Առանց «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախնական համաձայնության չհրապարակի կամ երրորդ անձանց չփոխանցի տպագրության համար տրամադրված նյութերը։
  • Ապահովի աշխատանքների իրականացումը համաձայնեցված ժամկետներում։

Գնային առաջարկների ներկայացման կարգը- ԴԻՄԵԼ ԱՅՍՏԵՂ

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք ներկայացնել՝

  • Գնային առաջարկ՝ յուրաքանչյուր հրատարակության համար առանձին՝ 50 և 70 օրինակ տպաքանակների հաշվարկով։
  • Աշխատանքների իրականացման ժամկետները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի դեկտեմբերի 6-ը, ժամը 17։00 (Երևանի ժամանակով)։

Գնային առաջարկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

rightsidengo@gmail.com

Նամակի թեմայում նշել՝ «Գրքերի տպագրություն – գնային առաջարկ»։

Առաջարկները կարող են ներկայացվել նաև անձամբ՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակ՝ նախապես զանգահարելով +374 11 880770 հեռախոսահամարով և համաձայնեցնելով այցելության օրը և ժամը։

Վերջնական տպաքանակը և տպագրության պայմանները կորոշվեն ներկայացված գնային առաջարկների գնահատման և ընտրված տպագրական կազմակերպության հետ համաձայնեցման արդյունքում։

14-11-2026
Կիսվել