«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հրավիրում է ներկայացնելու տպագրական ծառայությունների գնային առաջարկներ RSIWP14/11/2026
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է տպագրական կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկներ՝ երկու առանձին հրատարակությունների տպագրության համար։
Կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Ծառայության տեսակը՝ Գրքերի տպագրություն և կազմարարական աշխատանքներ
Աշխատանքի նկարագրություն
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն նախատեսում է տպագրել երկու առանձին հրատարակություն և փնտրում է տպագրական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ աշխատանքների որակյալ իրականացումն ապահովելու նպատակով։
Տպագրության նախնական տեխնիկական բնութագրեր
Հրատարակություն 1
- Էջերի քանակ՝ մոտ 100 էջ
- Տպաքանակ՝ 50–70 օրինակ
Հրատարակություն 2
- Էջերի քանակ՝ մոտ 100 էջ
- Տպաքանակ՝ 50–70 օրինակ
Թղթի որակը, հաստությունը, գրքերի չափսերը, կազմի տեսակը և տպագրության մյուս տեխնիկական առանձնահատկությունները կհամաձայնեցվեն ընտրված տպագրական կազմակերպության հետ՝ հաշվի առնելով տպագրության որակն ու նախատեսված բյուջեն։
Պահանջներ
Տպագրական կազմակերպությունը պետք է՝
- Ապահովի տպագրության և կազմարարական աշխատանքների բարձր որակ։
- Ունենա գրքերի կամ նմանատիպ հրատարակությունների տպագրության փորձ։
- Պահպանի տրամադրված նյութերի գաղտնիությունը։
- Առանց «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախնական համաձայնության չհրապարակի կամ երրորդ անձանց չփոխանցի տպագրության համար տրամադրված նյութերը։
- Ապահովի աշխատանքների իրականացումը համաձայնեցված ժամկետներում։
Գնային առաջարկների ներկայացման կարգը- ԴԻՄԵԼ ԱՅՍՏԵՂ
Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք ներկայացնել՝
- Գնային առաջարկ՝ յուրաքանչյուր հրատարակության համար առանձին՝ 50 և 70 օրինակ տպաքանակների հաշվարկով։
- Աշխատանքների իրականացման ժամկետները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի դեկտեմբերի 6-ը, ժամը 17։00 (Երևանի ժամանակով)։
Գնային առաջարկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Նամակի թեմայում նշել՝ «Գրքերի տպագրություն – գնային առաջարկ»։
Առաջարկները կարող են ներկայացվել նաև անձամբ՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակ՝ նախապես զանգահարելով +374 11 880770 հեռախոսահամարով և համաձայնեցնելով այցելության օրը և ժամը։
Վերջնական տպաքանակը և տպագրության պայմանները կորոշվեն ներկայացված գնային առաջարկների գնահատման և ընտրված տպագրական կազմակերպության հետ համաձայնեցման արդյունքում։