«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է փորձագետի՝ ԳԲՏԻՔ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ ձեռնարկի մշակման համար։
Կազմակերպություն․ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Ծրագրի գործընկեր-ֆինանսավորող․ Institute for War and Peace Reporting (IWPR)
Աշխատանքի ձևաչափ․ նոյեմբերին մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացվող ակադեմիային և հետագայում հեռավար համագործակցել ծրագրային թիմի հետ
Տևողություն․ 2025 թ. նոյեմբերի 20 – 2026 թ. հունվարի 31
Դիմելու վերջնաժամկետ․ 2025 թ. նոյեմբերի 18, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն IWPR-ի ֆինանսական աջակցությամբ նախատեսում է մշակել «ԳԲՏԻՔ զորակոչիկների իրավունքներլ․ ինչ է անհնրաժեշտ իմանալ» տեղեկատվական ձեռնարկը՝ նախատեսված ԳԲՏԻՔ զորակոչի ենթակա անձանց համար։ Ձեռնարկը պետք է ներկայացնի զորակոչի ընթացքում առկա գործընթացները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կհանդիասնա գործնական ուղեցույց՝ իրավունքների խախտման դեպքում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այն կլինի հասանելի առցանց և տպագիր տարբերակով։
Նպատակ և աշխատանքների շրջանակ
Ընտրվող փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները․
- Մասնակցել նոյեմբերին կայանալիք ակադեմիային, հավաքագրել մասնակիցների կողմից բարձրացված խնդիրներն ու բացերը՝ կապված զորակոչիկների իրավունքների և ընթացակարգերի հետ։
- Իրականացնել վերլուծություն հետևյալ հիմնական ուղղություններով․
- զորակոչի փուլերում դիմելու մարմիններն ու համապատասխան ընթացակարգերը,
- զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները,
- ազատման կամ հետաձգման հիմքերը,
- իրավունքների խախտման հնարավոր դեպքերը,
- գործելու քայլերը՝ խախտման դեպքում։
- Մշակել ձեռնարկի բովանդակությունն ու կառուցվածքը՝ օգտագործելով պարզ, մատչելի և իրավականորեն հիմնավորված լեզու։
- Համագործակցել ծրագրի թիմի հետ, ապահովելով ձեռնարկի բովանդակության վերջնական տարբերակը՝ տպագրության և տարածման համար։
Արձանագրելի արդյունքներ
- Մեթոդաբանություն և տվյալների հավաքագրման պլան։
- Ակադեմիայի ընթացքում հավաքագրված խնդիրների վերլուծություն։
- Բովանդակության նախնական կառուցվածք (ToC)։
- Ձեռնարկի սևագիր տարբերակ՝ թիմի վերանայման համար։
- Վերջնական բովանդակություն՝ պատրաստ դիզայնի և տպագրության համար։
- Տպագրական փաթեթի պահանջների ցուցակ։
Ժամկետներ
Աշխատանքային շրջան՝ նոյեմբերի 20, 2025 – հունվար, 2026
Վերջնական բովանդակություն՝ հունվար 31, 2026
Տպագրություն՝ մարտ 2026
Պահանջվող որակավորումներ
- Փորձ մարդու իրավունքների կամ իրավական վերլուծության ոլորտում։
- Զորակոչի և զինվորական ծառայության օրենսդրության իմացություն՝ կդիտվի որպես առավելություն։
- Ուղեցույցների կամ բրոշյուրների մշակման փորձ։
- Հետազոտական և վերլուծական հմտություններ։
- Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում։
- Պատասխանատվություն և ժամկետների պահպանման հմտություն։
Ի՞նչպես դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն, գնային առաջարկ, կարճ տեխնիկական առաջարկ (մեթոդաբանություն, բովանդակության մոտեցում, կառուցվածքի նախնական տարբերակ), նախորդ համանման աշխատանքի օրինակ կամ հղում։
Դիմումները ուղարկել էլեկտրոնային փոստով՝ վերնագրով “GBTIQ Guide – Expert” rightsidengo@gmail.com հասցեին։
Վերջնաժամկետ՝ 2025 թ. նոյեմբերի 18, ժամը 16:00, Երևանի ժամանակ։
Վճարման պայմաններ
Վճարումը կկատարվի փուլային՝ համաձայն պայմանագրի․
- 50%՝ մեթոդաբանության և կառուցվածքի հաստատումից հետո,
- 50%՝ վերջնական բովանդակության ընդունումից հետո։