Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվա համաժողովին
Իրավունքի Կողմ ՀԿ-ի հիմնադիր ևնախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցեց Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկնարկած «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» բարձր մակարդակի միջազգային համաժողովին։
Համաժողովը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Իրավունքի Կողմ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին հրավերի համար։
10-12-2025