Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվա համաժողովին

Իրավունքի Կողմ ՀԿ-ի հիմնադիր ևնախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցեց Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկնարկած «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» բարձր մակարդակի միջազգային համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող
«Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
 

Իրավունքի Կողմ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին հրավերի համար։

10-12-2025
Կիսվել