
Աշխատանքի հայտարարություն/ համայնքային պատասխանատու

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Համայնքային պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- կազմակերպել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց համար հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, ինչպես օնլայն, այնպես էլ գրասենյակի տարածքում,
- մշտական կապ պահպանել կազմակերպության և համայնքի ներկայացուցիչների միջև,
- կազմել ամսական և տարեկան հաշվետվություններ,
- մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին,
- իրականացնել գրասենյակի հեռախոսավարությունը, պատասխանել նամակներին,
- ճշտել գրասենյակ այցելած շահառուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկատվություն, այցելուներին գրանցել մատյանում,
- գրանցել շահառուների առաջարկությունները, բողոքները և ներկայացնել դրանք համապատասխան ստորաբաժանումներ,
- մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
- հետևել գրասենյակային սարքավորումների և գույքի վիճակին և ապահովում է անխափան աշխատանք,
- կազմակերպել գրասենյակի տնտեսական, վարչական գնումների հետ կապված աշխատանքները,
- պահպանել կազմակերպության կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները,
- կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- MC Office-ի իմացություն,
- Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Աշխատանքի պլանավորման հմտություններ,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 15-ը՝ նամակի վերնագրում նշելով «Համայնքային պատասխանատու»:
25-07-2023