Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSRFL01/10/2026

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացնել գնային առաջարկներ՝ 2026 թվականի հոկտեմբերի 23–25-ը նախատեսվող եռօրյա միջոցառման կազմակերպման և սպասարկման համար։

Միջոցառման մասին

Միջոցառումը նախատեսված է 15 մասնակցի համար և կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 23–25-ը։

Պատվիրատուն ակնկալում է, որ առաջարկվող ծառայությունները կներառեն՝

  • մասնակիցների կեցության կազմակերպում,
  • միջոցառման համար համապատասխան դահլիճի տրամադրում,
  • սննդի կազմակերպում՝ համաձայն նախապես համաձայնեցված ծրագրի,
  • սուրճի ընդմիջումների կազմակերպում,
  • մասնակիցների փոխադրման կազմակերպում,
  • միջոցառման անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանների ապահովում։

Գնային առաջարկի ներկայացման կարգը

Ստորագրված և կնքված գնային առաջարկները կարող են ներկայացվել՝

  • էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով rightsidengo@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, կամ
  • առձեռն՝ ներկայացնելով «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գրասենյակ։

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում նամակի թեմայի դաշտում անհրաժեշտ է նշել՝

«Գնային առաջարկ – եռօրյա միջոցառման կազմակերպում և սպասարկում»։

Առձեռն ներկայացվող գնային առաջարկը պետք է ներկայացվի փակ ծրարով, որի վրա նշված կլինի՝ «Գնային առաջարկ – եռօրյա միջոցառման կազմակերպում և սպասարկում»։

Գնային առաջարկը պետք է ներառի՝

  • առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը,
  • կեցության պայմանների նկարագրությունը,
  • սննդի կազմակերպման պայմանները,
  • դահլիճի և տրամադրվող տեխնիկական միջոցների նկարագրությունը,
  • փոխադրման պայմանները,
  • յուրաքանչյուր ծառայության արժեքը,
  • ընդհանուր արժեքը՝ ներառյալ կիրառելի հարկերն ու վճարները,
  • առաջարկվող այլ պայմանները։

Ներկայացման վերջնաժամկետ

2026 թվականի հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)։

Սահմանված ժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։

Որակավորման պահանջներ

Դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

  • ունենա նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման համապատասխան փորձ,
  • ունենա գործող հարկային և իրավաբանական կարգավիճակ՝ ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն,
  • կարողանա ապահովել 15 մասնակցի համար անհրաժեշտ կեցության, սննդի և միջոցառման անցկացման պայմանները,
  • ապահովի անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանները,
  • ցուցաբերի բարձր պատասխանատվություն և ապահովի ծառայությունների որակյալ ու ժամանակին մատուցումը,
  • ապահովի պատվիրատուի և միջոցառման մասնակիցների վերաբերյալ իրեն հասանելի դարձած տեղեկատվության գաղտնիությունը,
  • առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով,
  • չդրսևորի հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։

Կոնտակտային տվյալներ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Հեռ․ (+374) 11 880770
Էլ․ փոստ՝ rightsidengo@gmail.com

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե ներկայացված առաջարկները չեն համապատասխանում հայտարարությամբ սահմանված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։

01-10-2026
Կիսվել