Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSUAF24/07/2026
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է հյուրանոցներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ «ԼԳԲՏԻՔ համայնքի մարզային ցանցերի ամրապնդման հանդիպման» կազմակերպման և սպասարկման համար։
Միջոցառման մասին
Միջոցառումը նախատեսված է 30 մասնակցի համար և կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 15-ին։
Պատվիրատուն ակնկալում է, որ առաջարկվող ծառայությունները կներառեն՝
- հանդիպման դահլիճի տրամադրում,
- սննդի կազմակերպում (սուրճի ընդմիջումներ և/կամ ճաշ՝ համաձայն համաձայնեցված ծրագրի),
- հանդիպման անցկացման համար անհրաժեշտ հիմնական կազմակերպչական պայմանների ապահովում։
Գնային առաջարկի ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով՝կամ ներկայացնել թղթային տարբերակը գրասենյակ
rightsidengo@gmail.com
Նամակի թեմայի դաշտում նշելով՝
«Գնային առաջարկ – ԼԳԲՏԻՔ համայնքի մարզային ցանցերի ամրապնդման հանդիպում»
Գնային առաջարկը պետք է ներառի՝
- առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը,
- յուրաքանչյուր ծառայության արժեքը,
- ընդհանուր արժեքը,
- առաջարկվող պայմանները։
Ներկայացման վերջնաժամկետ
2026 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 18:00 (Երևանի ժամանակով)։
Սահմանված ժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝
- ունենա առնվազն 5 տարվա փորձ հյուրանոցային ծառայությունների, աշխատաժողովների կամ միջոցառումների կազմակերպման և սպասարկման ոլորտում,
- ունենա գործող հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն),
- ապահովի հանդիպման անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանները,
- ունենա նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման փորձ,
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և ապահովի ծառայությունների որակյալ իրականացումը,
- առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով,
- չդրսևորի հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։
Կոնտակտային տվյալներ
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարությամբ սահմանված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։