Հանդիպում՝ նվիրված տրանս, ԼԳԲԻՔ, սեքս աշխատողների և աջակիցների ադվոկացիոն կարողությունների զարգացմանը

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2025 թվականի մայիսին Նեբուլա ֆոնդի ֆինանսական աջակցությամբ իրականացրեց «Տրանսգենդեր անձանց հզորացում ադվոկացիա իրականացնելու համար» դասընթացը, որն ուղղված էր  տրանս, ԼԳԲԻՔ, սեքս աշխատող համայնքների և նրանց աջակիցների հզորացմանը։

Հանդիպմանը մասնակցեցին շուրջ քսան անձինք Հայաստանի տարբեր շրջաններից, ովքեր ներգրավված են համայնքային իրավապաշտպան գործունեության և ակտիվիզմի մեջ։ Դասընթացի նպատակն էր նպաստել մասնակիցների կարողությունների ամրապնդմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային քաղաքականության ազդեցության, հակախտրականության և համերաշխության ստեղծման ոլորտներում։

Ծրագրի ընթացքում մասնակիցները քննարկեցին՝

  • Տրանս և ԼԳԲԻՔ անձանց իրավունքների պաշտպանության հիմնական ուղղությունները:
  • Հակագենդերային շարժումների ազդեցությունը և դրանց դիմակայման հնարավորությունները:
  • Ատելության խոսքի տարածման մեխանիզմները և դրա հակազդման ձևերը:
  • Սոցիալական մեդիայում առկա կեղծ նարատիվները և դրանց իրական ազդեցությունը համայնքների վրա:
  • Ադվոկացիոն պլանավորում և կազմակերպման գործիքներ՝ տեղական մակարդակում կիրառման համար:

Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին խմբային վարժանքներ, իրավիճակային վերլուծություններ, դերային խաղեր, որոնց միջոցով մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ, մշակեցին գաղափարներ հետագայում միասին իրականացնելու ադվոկացիոն աշխատանքներ։

Միջոցառումը նաև խթան հանդիսացավ համայնքի ներսում փոխվստահության և համերաշխության խորացման համար։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Նեբուլա ֆոնդին աջակցելու համար և շարունակելու է գործել՝ տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անձանց հզորացման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

06-05-2025
Կիսվել