Իրավունքի Կողմ» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ բրենդավորման և հաղորդակցման ռազմավարության մշակման համար
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է փորձառու անհատ խորհրդատուների, հաղորդակցման և բրենդինգի մասնագետների, ստեղծագործական թիմերի և կազմակերպությունների ներկայացնել առաջարկներ կազմակերպության բրենդավորման, սոցիալական մեդիայի ռազմավարության և համապարփակ հաղորդակցման ռազմավարության մշակման համար։
Մրցույթի նպատակն է ուժեղացնել կազմակերպության տեսանելիությունը, ապահովել միասնական և ազդեցիկ հաղորդակցություն, բարձրացնել կազմակերպության ճանաչելիությունը, ինչպես նաև ձևավորել կազմակերպության արժեքներին և գործունեությանը համապատասխան բրենդային և հաղորդակցման համակարգ։
Կազմակերպության մասին
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում մարդու իրավունքների պաշտպանության, հավասարության խթանման, խտրականության դեմ պայքարի, իրավական աջակցության և հանրային իրազեկման ոլորտներում։ Կազմակերպությունն աշխատում է տարբեր շահառուների, տեղական և միջազգային գործընկերների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և համայնքների հետ՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարական արժեքների զարգացմանը։
Աշխատանքի նպատակը
Մշակել «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի բրենդբուքը, սոցիալական մեդիայի ռազմավարությունը և համապարփակ հաղորդակցման ռազմավարությունը՝ կազմակերպության գործունեության, արժեքների և հանրային դերակատարման առավել արդյունավետ, հետևողական և ճանաչելի ներկայացումն ապահովելու նպատակով։ Աշխատանքի արդյունքում կազմակերպությունը պետք է ստանա կիրառելի ուղեցույցներ, ռազմավարական փաստաթղթեր և վիզուալ հաղորդակցման նյութերի ձևաչափեր՝ տարբեր լսարանների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Աշխատանքի շրջանակը
1. Կազմակերպության ներկայիս հաղորդակցման և հանրային ներկայացվածության գնահատում
Կատարողը պետք է իրականացնի կազմակերպության գործող հաղորդակցման գործիքների և հանրային ներկայացվածության գնահատում, ներառյալ՝
- կազմակերպության պաշտոնական կայքի վերլուծություն,
- սոցիալական մեդիայի էջերի գնահատում,
- առկա լսողական և տեսողական նյութերի ուսումնասիրություն,
- հաղորդակցման ներկայիս մոտեցումների գնահատում,
- ներգրավվածության, հասանելիության և հաղորդակցման արդյունավետության վերլուծություն,
- ուժեղ և թույլ կողմերի բացահայտում,
- բարելավման ուղղություններով առաջարկությունների մշակում։
2. Բրենդբուքի (Brandbook) մշակում
Բրենդբուքը պետք է ներառի՝
- կազմակերպության բրենդային դիրքավորման սահմանում,
- առաքելության, տեսլականի և արժեքների ներկայացման սկզբունքներ,
- հիմնական հաղորդագրությունների (Key Messages) մշակում,
- հաղորդակցման ոճի և տոնայնության (Tone of Voice) սահմանում,
- տեսողական և լսողական կիրառման կանոններ,
- գունային համակարգի (Color Palette) մշակում և կիրառման ուղեցույց,
- տառատեսակների (Typography) ընտրություն և կիրառման կանոններ,
- լոգոտիպի կիրառման ուղեցույցներ,
- գրաֆիկական տարրերի և պատկերային ոճի սահմանում,
- լուսանկարների և տեսանյութերի օգտագործման սկզբունքներ,
- բրենդային նյութերի և հրապարակումների ձևավորման չափորոշիչներ,
- սոցիալական մեդիայի և թվային հարթակների համար բրենդային ուղեցույցներ,
- ներկայացումների, փաստաթղթերի և պաշտոնական նյութերի ձևավորման սկզբունքներ։
3. Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում
Կատարողը պետք է՝
- իրականացնի Facebook, Instagram, LinkedIn, YouTube և կազմակերպության կողմից կիրառվող այլ հարթակների գնահատում,
- վերլուծի լսարանների ներգրավվածությունը և բովանդակության արդյունավետությունը,
- սահմանի սոցիալական մեդիայի զարգացման ռազմավարական ուղղությունները,
- մշակի բովանդակության հիմնական թեմատիկ ուղղություններ,
- առաջարկի ներգրավվածության և հասանելիության բարձրացման գործիքներ,
- սահմանի հրապարակումների կառուցվածքը և մոտեցումները,
- մշակի սոցիալական մեդիայի կառավարման և բովանդակության ստեղծման ուղեցույցներ։
4. Սոցիալական մեդիայի և հաղորդակցման ձևանմուշների (Templates) մշակում
Կատարողը պետք է մշակի կազմակերպության բրենդային ինքնությանը համապատասխան կիրառելի ձևանմուշների փաթեթ, ներառյալ՝
- սոցիալական մեդիայի հրապարակումների ձևանմուշներ,
- կարուսելային (պտտվող) հրապարակումների ձևանմուշներ,
- Պատմությունների (story-ների) ձևանմուշներ,
- միջոցառումների և հայտարարությունների ձևանմուշներ,
- տեղեկատվական քարտերի (infographics) ձևանմուշներ,
- մեջբերումների (quote cards) ձևանմուշներ,
- արշավների և հանրային նախաձեռնությունների գրաֆիկական ձևաչափեր,
- cover photo-ների և banner-ների ձևանմուշներ,
- շնորհանդեսների (PowerPoint/Google Slides) ձևանմուշներ,
- պաշտոնական փաստաթղթերի, նամակների ենթագրերի և բրենդային նյութերի ձևաչափեր։
5. Համապարփակ հաղորդակցման ռազմավարության մշակում
Կատարողը պետք է մշակի կազմակերպության հաղորդակցման ամբողջական ռազմավարություն, որը կներառի կազմակերպության արտաքին և ներքին հաղորդակցման հիմնական ուղղությունները։
Ռազմավարությունը պետք է ներառի՝
- հաղորդակցման ռազմավարական նպատակների սահմանում,
- հաղորդակցման ռիսկերի և հնարավորությունների գնահատում,
- թիրախային լսարանների քարտեզագրում,
- յուրաքանչյուր լսարանի համար հիմնական հաղորդագրությունների մշակում,
- կազմակերպության դիրքավորման և հանրային ներկայացման ռազմավարություն,
- մեդիայի և հանրային կապերի ռազմավարություն,
- սոցիալական մեդիայի հաղորդակցման ռազմավարություն,
- թվային հաղորդակցման զարգացման ուղղություններ,
- գործընկերների և շահառուների ներգրավման հաղորդակցման մոտեցումներ,
- ճգնաժամային հաղորդակցման ուղեցույցներ,
- հաղորդակցման արդյունավետության գնահատման ցուցանիշներ և մեխանիզմներ։
6. Գործընկերների, դոնորների և միջազգային կառույցների հետ հաղորդակցման ուղեցույցների մշակում
Ռազմավարության շրջանակում պետք է մշակվեն նաև՝
- դոնոր կազմակերպությունների հետ հաղորդակցման սկզբունքներ,
- միջազգային կազմակերպությունների հետ հաղորդակցման մոտեցումներ,
- գործընկեր կազմակերպությունների հետ հաղորդակցման չափորոշիչներ,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցության սկզբունքներ,
- համայնքների և շահառուների հետ հաղորդակցության ուղեցույցներ,
- պաշտոնական նամակագրության չափորոշիչներ,
- էլեկտրոնային նամակների (Email Communication) ձևաչափեր և կաղապարներ,
- պաշտոնական դիմումների և գրությունների ձևանմուշներ,
- մամուլի հաղորդագրությունների, հայտարարությունների և պաշտոնական հաղորդագրությունների ձևանմուշներ։
7. Բովանդակության ռազմավարության մշակում
Կատարողը պետք է մշակի բովանդակության ստեղծման և կառավարման ուղեցույց, որը կներառի՝
- բովանդակային հիմնական ուղղություններ,
- կազմակերպության գործունեության ոլորտներին համապատասխան թեմատիկ շրջանակներ,
- կայքի, սոցիալական մեդիայի և այլ հարթակների համար բովանդակության տեսակներ,
- հաջողության պատմությունների (Success Stories) ներկայացման ուղեցույցներ,
- ազդեցության պատմությունների (Impact Stories) ներկայացման մոտեցումներ,
- շահառուների պատմությունների ներկայացման չափորոշիչներ,
- լուսանկարների և տեսանյութերի օգտագործման քաղաքականություն,
- տեքստային և տեսողական բովանդակության ստեղծման ուղեցույցներ,
- բովանդակության պլանավորման և կառավարման մեխանիզմներ։
Ակնկալվող արդյունքներ
Աշխատանքի ավարտին կազմակերպությունը պետք է ստանա՝
- Բրենդբուքի ամբողջական փաթեթ,
- Տեսողական ինքնության կիրառման ուղեցույց,
- Սոցիալական մեդիայի ռազմավարություն,
- Սոցիալական մեդիայի և հաղորդակցման ձևանմուշների փաթեթ,
- Համապարփակ հաղորդակցման ռազմավարություն,
- Դոնորների, գործընկերների և միջազգային կառույցների հետ հաղորդակցման ուղեցույցներ,
- Բովանդակության ռազմավարություն և կիրառման ուղեցույց,
- Իրականացման համար գործնական առաջարկությունների փաթեթ։
Պահանջվող որակավորումներ
Թեկնածուները պետք է ունենան՝
- հաղորդակցման, հանրային կապերի, մարքեթինգի կամ բրենդինգի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- բրենդբուքերի և հաղորդակցման ռազմավարությունների մշակման ապացուցելի փորձ,
- սոցիալական մեդիայի ռազմավարությունների մշակման փորձ,
- քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ծրագրերի կամ զարգացման ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- ռազմավարական մտածողության և վերլուծական աշխատանքի հմտություններ,
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն՝
- տեխնիկական առաջարկ,
- գնային առաջարկ,
- ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության ներկայացում,
- նմանատիպ աշխատանքների պորտֆոլիո,
- առնվազն 2-3 իրականացված նմանատիպ նախագծերի օրինակներ։
Փաստաթղթերը պետք է ուղարկել rightsidengo@gmail.com հասցեին՝ նամակի թեմայում նշելով.
«Բրենդբուքի, սոցիալական մեդիայի և հաղորդակցման ռազմավարության մշակում»
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 01.08.2026
Կապ կհաստատենք միայն նախնական ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների հետ։