Կառավարությունը ընդունեց ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․-ի ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը:

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և ուղեկցող միջոցառումների ծրագիրը։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է այս կարևոր որոշումը՝ որպես պետական պարտավորության անհրաժեշտ քայլ գենդերային հավասարության ապահովման և խտրականության հաղթահարման ուղղությամբ։

Սակայն, ի լրումն ռազմավարական փաստաթղթերի ընդունման, անհրաժեշտ է ընդունել իրավահավասարության մասին օրենք, որն ուղղակիորեն կներառի գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը՝ որպես խտրականությունից պաշտպանող հատկանիշներ և կհաստատի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական հստակ երաշխիքներ։ 

Սա կարևորագույն քայլ է՝ ապահովելու համար բոլոր մարդկանց, ներառյալ ԼԳԲՏԻՔ+ անձանց, լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներին՝ առանց վախի, խտրականության և բռնության։

 «Իրավունքի կողմ» ՀԿ-ն շարունակելու է հետևել ռազմավարության իրականացմանը, լսելի դարձնել ԼԳԲՏԻՔ+ համայնքի ձայնը և խթանել պետության հաշվետվողականությունը մարդու իրավունքների պաշտպանման գործում։

23-04-2025
Կիսվել