Սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է «Ապատեղեկատվությունը խոսքի ազատություն չէ» խորագրով սոցիալական հոլովակի պատրաստման մրցույթ։

Մրցույթի պայմաններ՝

✅ նկարահանել 3-4 րոպե տևողությամբ սոցիալական հոլովակ՝ տեսախցիկով /հնարավորինս բարձր որակի/, հոլովակը նկարել հորիզոնական ֆորմատով,

✅ ներգրավել 5-6 տրանսգենդեր անձանց հոլովակի նկարահանման գործընթացում և նրանց տրամադրել համապատասխան բովանդակությամբ տեքստը,

✅ գրել հոլովակի համառոտ նկարագիրը՝ մինչև 500 բառի սահմանում,

✅ երիրականացնել մոնտաժային աշխատանքներ:

 

Պահանջվող որակավորումներ՝

✅ տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն,

✅ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,

✅ մոնտաժման ծրագրերի իմացություն,

✅ գենդերազգայուն և խտրականությունից զերծ վերաբերմունք:

 

Վերջնաժամկետ՝

⏰ Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com  էլ․ հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը՝ վերնագրում նշելով «Տեսանյութ նկարահանող»:

Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:Մրցույթի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել

📩 rightsidengo@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 011 880 770 հեռախոսահամարին։

 

Օգոստոս 23, 2022 Հայաստան, Երևան

 

23-08-2022
Կիսվել