Տրանս անձանց իրազեկման շաբաթ և Տրանս հիշատակի օր

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 13-ից 19-ն անբողջ աշխարհում Տրանս անձինք ու աջակիցները միավորում են իրենց ձայները Տրանս իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ բարձրացնելով տրանս խնդիրների վերաբերյալ հասարակական տեղեկացվածությունը։ Իրազեկման շաբաթին հաջորդում է նոյեմբերի 20-ին նշվող Տրանս հիշատակի օրը, որը հարգանքի տուրք է մատուցում տրանս անձանց, ովքեր սպանվել կամ զոհվել են տրանսֆոբ բռնության և խտրականության հետևանքով։ Տրանս իրազեկման շաբաթը ու հիշատակի օրը հիշեցնում են, որ աջակցությունն ու համերաշխությունը տրանս համայնքի հանդեպ պետք է շարունակական լինի։ Մենք կանգնած ենք տրանս մարդկանց կողքին՝ հաղթանակները տոնելով, գոյությունը հաստատելով և հիշելով նրանց, ովքեր կյանքը կորցրել են տրանսֆոբիայի և բռնության հետևանքով։

Այսօր, երբ աշխարհում աճում են հակագենդերային և հակատրանս շարժումները, որոնք տարածում են վախ ու ատելություն, մենք կանգուն ենք։ Տրանս համայնքը բազմիցս ցույց է տվել, որ առաջնագծում է՝ պաշտպանելով իր իրավունքները և քանդելով այն համակարգերը, որոնք խոչընդոտում են ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը։

Տրանս անձանց իրազեկման շաբաթն ու Տրանս հիշատակի օրը հիշեցնում են, որ տեսանելիությունը ուժ է, համերաշխությունը՝ գործողություն, իսկ հիշատակումը՝ դիմադրություն։

Միասին շարունակենք կառուցել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր տրանս մարդ ապրում է ազատ, անվտանգ և արժանապատիվ։

13-11-2025
Կիսվել