ԼԳԲՏԻՔ համայնքի համար հակակոռուպցիոն կարողությունների զարգացման սեմինար

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հակակոռուպցիոն կարողությունների զարգացման սեմինար՝ 30 ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչների համար։

Սեմինարին մասնակցել էին ԼԳԲՏԻՔ համայնքի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, ինչպես նաև փախստականներ և ապաստան հայցողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, ինչը ապահովել էր բազմազան փորձառությունների և խնդիրների ներկայացում։

Սեմինարի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը կոռուպցիայի դրսևորումների, դրա ազդեցության և հատկապես խոցելի խմբերի վրա ունեցած հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել իրավական պաշտպանության և բողոքարկման հասանելի մեխանիզմները։

Քննարկումների ընթացքում անդրադարձ էր կատարվել կոռուպցիայի հիմնական ձևերին, պետական և ոչ պետական համակարգերում առկա ռիսկերին, ինչպես նաև այն խոչընդոտներին, որոնց բախվում են ԼԳԲՏԻՔ անձինք և փախստականները՝ իրենց իրավունքները պաշտպանելիս։ Ներկայացվել էին նաև անվտանգ հաղորդման, դեպքերի փաստաթղթավորման և համապատասխան մարմիններին դիմելու գործիքներ։

Սեմինարը ծառայել էր որպես հարթակ փորձի փոխանակման, խնդիրների բարձրաձայնման և համատեղ լուծումների մշակման համար՝ խթանելով փոխվստահության և համերաշխության մթնոլորտ մասնակիցների միջև։

07-05-2026
Կիսվել