Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSER25/05/2026
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է ծառայություն մատուցողներին ներկայացնել գնային առաջարկներ՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ռազմավարական պլանավորման աշխատաժողովի կազմակերպման և սպասարկման համար։
Միջոցառումը նախատեսված է 10 մասնակցի համար և կանցկացվի 2026 թվականի Հուլիսի 1-4-ը՝ 3 գիշեր / 4 օր, և ներառում է կեցության, դահլիճի, սննդի և փոխադրման կազմակերպում։
Ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝
rightsidengo@gmail.com
Նամակի թեմայի դաշտում նշելով՝
«Գնային առաջարկ – Ռազմավարական պլանավորման աշխատաժողով 2026»
Գնային առաջարկը պետք է ներառի ծառայությունների մանրամասն նկարագրությունը, արժեքները և առաջարկվող պայմանները։
Ներկայացման վերջնաժամկետ
2026 թ. Հունիսի 28-ը ժամը 16:00 (Երևանի ժամանակով)
Ժամկետանց ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմողը պետք է՝
- ունենա առնվազն 5 տարվա փորձ հյուրանոցային ծառայությունների, աշխատաժողովների կամ միջոցառումների կազմակերպման ոլորտում,
- ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն),
- ապահովի մասնագիտական հանդիպումների և աշխատաժողովների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ,
- ունենա նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման փորձ,
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և կարողություն՝ ապահովելու ծառայությունների որակյալ իրականացումը,
- առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով,
- չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։
Կոնտակտային տվյալներ
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե դրանք չեն համապատասխանում ներկայացված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։